21/02/2022 17:28
Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 172 զանգ
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին փետրվարի 14-18-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 172 զանգ:
Բնակչությունը հիմնականում դիմել է վարկային պարտավորությունների կատարման ապահովմանը, նոր վարկերի տրամադրմանը, բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող հարցերով: Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 51 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման և այլ նպատակներով:
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374 47 119 119 հեռախոսահամարներով:
Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00-18:00-ն։