21/02/2022 12:40
Պաշտոնական Երևանը գրեթե զրոյական պատկերացում ունի «Շուշիի հռչակագրի» էության մասին. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ազգային Ժողովում այսպես կոչված «Շուշիի հռչակագիրն» են քննարկում։
«Լսում եմ իշխանական պատգամավորների խոսքն ու գնահատականները, պարզ երևում է, որ պաշտոնական Երևանը գրեթե զրոյական պատկերացում ունի այդ փաստաթղթի էության մասին։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ կապիտուլյանտների համար Շուշին էլ, այդ հռչակագիրն էլ, մեր կորսված հայրենիքն էլ, Հայաստանի մնացորդների հանդեպ ուղղված սպառնալիքներն էլ եղած-չեղածի հաշիվ են։ Իրենք իրնեց օրակարգն ունեն և դա ոչ մի տեղ չի հատվում մեր ազգային և պետական շահի հետ։ Բայց նաև վստահ եմ, որ մեր հանրությունը պետք է լավ հասկանա, թե ինչի մասին է խոսքը։ Ինչ է, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը։
Ուստի այսօր հրապարակում եմ Միհրան Հակոբյանի կողմից «Ոսկանապատ» ՎԿ համար պատրաստած «2021-ի «Շուշիի Հռչակագիրը». 44-օրյա պատերազմի առաջացրած աշխարհաքաղաքական նոր իրողությունների մանիֆեստը» աշխատությունը։ Նյութը մինչ այս հասանելի էր միայն մեր կենտրոնի բաժանորդների համար», - գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։