Հայաստանի թաքնված, բայց բացահայտվելու պատրաստ ճանապարհները. ո՞ր ուղղությամբ է զարգանում հայկական տուրիզմը

21/02/2022 18:10

Հայաստանի թաքնված, բայց բացահայտվելու պատրաստ ճանապարհները. ո՞ր ուղղությամբ է զարգանում հայկական տուրիզմը


Դուք ապրում  եք Հայաստանո՞ւմ ու կարծո՞ւմ եք, որ տեսել եք ամենագեղատեսիլ վայրերը. եթե ձեր պատասխանն է «այո»,  ապա կշտապեք թվարկել Գառնի, Գեղարդ, Ծաղկաձոր, Սևան և շատ այլ հայտնի վայրեր։ Իսկ արտերկրյա հյուրերի համար դրան գումարվում է հայկական խորովածի և տնական օղու հիանալի համադրությունը։

Սակայն ես կշտապեմ ձեզ զարմացնել՝ ասելով, որ դուք դեռ ոչինչ էլ չեք տեսել և շատ քիչ բան գիտեք այս հրաշալիքի մասին: Զգուշացե՛ք, Հայաստանն այն երկիրը չէ, որ թույլ կտա ձեզ գաղտնազերծել իրեն ամբողջովին՝ անգամ եթե 7 պորտ խորությամբ արմատներ ունեք որևէ բնակավայրում։ Հայաստանը միշտ էլ ունի գաղտնի պահված վայրեր ու արահետներ, որոնցով կկարողանան քայլել միայն  իրեն բացահայտելու պատրաստ խիզախները:

Քանի՞սն են եղել, օրինակ, Կոբայրում, Կաքավաբերդում, Արջերի քարանձավում։ Հայաստանի մասին լսելիս, առաջին հայացքից, կարելի է պատկերացնել, բայց նոր արկածների և հետաքրքիր վայրեր բացահայտելու սովոր սրտերին այս ամենով չենք զարմացնի: Պետք է խոստովանել, որ կան այդպիսիք, ովքեր գիտեն այդ վայրերն ու պատրաստ են ձեզ հետ կիսել ճանապարհը: Թաքնված արահետներով անցած լավագույն գիդերից Եգոր Նադրյանն արդեն 10 տարուց ավել է, ինչ մեզ համար բացահայտում է չտեսնվածը։

«Եթե նկատի ունենանք տեսարժան վայրերը, ուրեմն ուղղությունը դեպի հարավ ` Վայոց ձորի և Սյունիքի մարզեր: Բնականաբար, ինչպես և նախորդ տարիներին` Գառնին, Գեղարդը, Սևանը նույնպես մնում են ցանկալիների շարքում։ Վերջին շրջանում ավանդական ուղղություններից ավելի քիչ էր Էջմիածնի հանդեպ հետաքրքրությունը` կապված Մայր տաճարում վերականգնողական աշխատանքների հետ։ Դեպի Տավուշ նույնպես բավական մեծ հոսք կար. տարեցտարի տուրիստական պոտենցիալը մեծացնող Գյումրին ևս անցած տարում մասսայական ուղղություններից էր՝ թե´ տեղացի, թե´ արտասահմանցի զբոսաշրջիկների համար:

Ամբողջ Հայաստանով մեկ կան թաքնված վայրեր՝ սկսած լեռներից, ավարտած պատմամշակութային կոթողներով, հնարավոր չէ մեկը նշել կամ թեկուզ մի քանիսը։ Քանի որ շատերը վերապահ վերաբերմունք ունեն հատկապես Սյունիքի նկատմամբ (իմ ամենասիրելի մարզերից մեկն է), ինձ համար հիմնականում այդ տարածքում են կենտրոնացած դեռ չբացահայտված բազում վայրեր»:

Գյուղի թարմ և մաքուր օդը, բնական սնունդն ու Հայաստանի համն, իհարկե, չվրիպեցին օտարերկրյա զբոսաշրջիկների սրատես աչքից. նրանցից շատերը նախընտրում են հանգիստն անցկացնել բնական միջավայրում, շքեղ հյուրանոցների փոխարեն ապրել խաղաղ հյուրատներում՝ դրանով իսկ նպաստելով գյուղական տուրիզմի զարգացմանը Հայաստանում: Այս ուղղությունը, որը կոչվում է էկո, կամ գաստրոտուրիզմ, արդեն տարածում է գտնում աշխարհում, ու Հայաստանը ևս դրանից անմասն չէ։ Մեր զրուցակիցն առանձնացրեց գյուղական տուրիզմի զարգացման հիմնական նախադրյալներն ու պատմեց, թե ինչ քայլեր են արվում այդ ուղղությամբ:

«Տուրիզմի այս տեսակներն առավել  հետաքրքիր են հատկապես եվրոպական լսարանին, այսինքն այն մարդկանց, որոնք իրենց կենցաղում դա մինիմալ չափով են տեսնում։ Նաև դրան օգնում է մասսայական դարձած միտումը՝ մարդկանց՝ քաղաքներից դեպի քաղաքամերձ և գյուղական համայնքներ տեղափոխվելը։ Մաքուր օդը, քաղաքային եռուզեռի բացակայությունը, համեղ ու առողջ ուտելիքը գյուղական տուրիզմի գլխավոր «պատճառներն» են: Հայաստանում տուրիզմը զարգացնելու ամենաառաջնային գործոններն են լավ գովազդը, մատչելի ավիատոմսերը, հետաքրքիր առաջարկները. ուրիշ ոչինչ»:

Կա հսկայական ներուժ, որ ճիշտ կազմակերպչական աշխատանքի դեպքում կբերի առնվազն կրկնակի քանակով զբոսաշրջիկների հոսք, քան հիմա է։ Դրան կօգնի և՛ լավ գովազդը դրսում, որը հիմա գրեթե չկա կամ շատ քիչ է, և՛ մշակութային տուրերի էլ ավելի ընդգրկուն դառնալը, քանի որ հայ ժողովրդի պատմությունն ունի շատ լայն ու խորը մշակութային շերտեր և ժառանգություն։

Անշուշտ, եղել են անկումային պահեր. մեծ էր սկզբում քովիդի, հետո արդեն պատերազմի ազդեցությունը, առնվազն այն առումով, որ տուրեր ուղղակի չկային, և դա, իհարկե, բնական է, քանի որ մարդիկ չեն անցկացնում իրենց հանգիստը ակտիվ ռազմական գործողություններ վարող երկրում։

Սյունիքի հետ կապված իրադարձությունների ժամանակ, ուղղակի ժամացույցային ճշգրտությամբ, մարդկանց ցանկությունը դեպի Սյունիք գնալու ՝ կտրուկ մարում էր, երբ ինչ-որ նոր սահմանային միջադեպ էր տեղի ունենում։

«Պատերազմող երկիր լինելը լավագույն իմիջը չէ տուրիզմ զարգացնել փորձող պետության համար, բայց մյուս կողմից էլ` իմ նկատառմամբ, մարդիկ մի տեսակ հարմարվեցին իրավիճակին և մեծ խոչընդոտ չէին տեսնում այլևս, դա էլ երևի նրանից է, որ փոքր երկիր ենք, ամենուրեք սահմաններ են, իսկ մարդիկ ուզում են ճամփորդել»։

Եգոր Նադրյանն անդրադարձավ նաև այն «վախերին», որ կարող են ուղեկցել զբոսաշրջիկներին տուրերի ընթացքում:

«Կարծում եմ ապահովության զգացումը ամենաառաջնայինն է, ասածիս ամբողջ ասպեկտրով, օրինակ, որ վստահ լինի, որ իրեն չեն խաբում որևէ բան գնելիս կամ հենց նույն` տուրիստական փաթեթ գնելիս, որ իրեն ուղեկցող մարդիկ` գիդն ու վարորդը արհեստավարժ են, եթե առողջական խնդիր ունեցող մարդիկ են, վստահ լինեն, որ իրենց կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն, եթե լինի կարիք։ Կապված մեր երկրի արտաքին վիճակի հետ, երբեմն վախ են ունենում, որ կարող է արտաքին ագրեսիա լինել, և իրենք տուժեն դրանից։ էսպիսի ստանդարտ վախեր, որ ցանկացած երկիր այցելող զբոսաշրջիկ ունենում է, բայց դրան ի հակառակ, բավական շատ են համարձակ ու արագ կողմնորոշվող տուրսիտները»։

Զբոսաշրջային այցերի ժամանակ տեղանքի հետաքրքիր և գրավիչ լինելու գործոնից բացի, մեծ դեր ունի նաև այն էքսկուրսավարն ու գիդը, ով ուղեկցում է խմբին: Եկեք հասկանանք որոնք են այն միջոցները, որոնց գործադրմամբ գիդը առավել հետաքրքրական կդարձնի ընթացքը, կկարողանա հանդես գալ  թարմ գաղափարներով և նոր ճանապարհներ նախանշել:

«Փորձում ենք եղած ուղղությունները երբեմն մի փոքր, երբեմն զգալիորեն փոփոխել` ավելացնելով նոր կանգառներ, նաև բոլորովին նոր ֆորմատի տուր ծրագրեր ենք մշակում։ Այն մարդիկ, ովքեր հետևում են մեզ սոցկայքերում, գիտեն ինչի մասին է խոսքը՝ տուրեր, որոնք ամբողջությամբ ոչ ստանդարտ են իրենց բովանդակությամբ, ի հաշիվ Հայաստանի լեռնային տեղանքի՝ կլինեն քայլարշավային նոր տուրեր, ինչպես նաև հետաքրքիր նոր ծրագրեր, որոնք տուրիստական սեզոնի մեկնարկի հետ մեկտեղ կտեսնեք»:

Կհամաձայնեք, կարծում եմ, որ բնությունը մեր հանդեպ շռայլ է գտնվել՝ տալով այդքան հարստություններ և քչերը գիտեն, որ դրանց մի կարևոր մասն են կազմում բնության այն բնակիչները, որոնք առանձնանում են իրենց եզակիությամբ ու հազվագյուտ գոյությամբ: Նրանցից շատերը նույնիսկ գրանցված են կարմիր գրքում. կովկասյան հովազ, բեզուարյան այծ, հայկական մուֆլոն ամեն տեղ չէ, որ կհանդիպեք, բայց մենք կօգնենք ձեզ գտնել նրանց հետքը. հավսար-զգաստ, ուղղությունը դեպի «Արևիկ» ազգային պարկ:

Անշուշտ, ցանկացած ոլորտի կայացման հարցում կարևոր է մասնագիտական գրագետ մոտեցումն ու համաշխարհային փորձին, տենդենցներին հետևելը, սակայն, մեծ է նաև պետության կազմակերպչական դերն ու ռազմավարական մտածելակերպը, մոտեցումները։ Ոլորտի փորձառուների և պետության համատեղ աշխատանքը տալիս են լավագույն արդյունքները։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։

«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։

Հեղինակ՝ Սուսաննա Հակոբյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

06/01/2025 22:00 Ներկայացվել են ավանդական ուտեստներ. Փաշինյանն ու կինն այցելել են Արուճ 06/01/2025 20:50 Շանտաժի ենթարկվելով, զիջելով, հանդուրժելով՝ չի ստացվի լռեցնել Ադրբեջանին. նման իրավիճակներում դրանք, որպես կանոն, ավելի են լկտիանում. Տիգրան Աբրահամյան 06/01/2025 18:33 Մաղթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը միավորի մեր ժողովրդին՝ միասին կերտելու ավելի պայծառ ապագա. Վահագն Խաչատուրյան 06/01/2025 17:56 Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք. ուժգնությունը կազմել է 4 բալ 06/01/2025 17:22 Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. ճանապարհներին սպասվում է մերկասառույց 06/01/2025 16:15 ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական հերթական սուտը 06/01/2025 15:58 Ադրբեջանում ապօրինի պահվող Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունը կսկսվի հունվարի 17-ին 06/01/2025 13:09 Մառախուղ է. ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր. իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 06/01/2025 12:57 ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը 06/01/2025 12:49 Այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով. միաբանվենք հանուն մեր պետության. Վեհափառ Հայրապետի պատգամը 06/01/2025 12:16 Թող օրվա խորհուրդը ոգեշնչի բոլորիս ստեղծել ավելի պայծառ ու վերափոխող հնարավորություններ. ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն 06/01/2025 10:53 «Կքննադատեն, որ ապաշնորհ ձևով ենք ուտում». Փաշինյանն իր ու կնոջ համար հնացած երշիկներով նախաճաշ է պատրաստել (տեսանյութ) 06/01/2025 10:04 Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում. փակ ճանապարհներ կան 06/01/2025 09:53 Արարատյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 2 դի 06/01/2025 09:48 Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը 05/01/2025 20:08 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 05/01/2025 18:15 Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան 05/01/2025 18:09 Տե՛ր, փրկիր ինձ, քանզի կործանեցիր բոլորին, ովքեր իզուր թշնամացել էին ինձ հետ. Դու մեղավորների ատամները կփշրես. Փաշինյանի շնորհավորական ուղերձը 05/01/2025 17:08 Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում բռնկված հրդեհը մեկուսացվել է 05/01/2025 15:50 Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում 05/01/2025 14:57 Իշխանության «զոհաբերության» վերջին ցիկլն էլ դաս չի եղել ուժային համակարգի համար. Տիգրան Աբրահամյան 05/01/2025 13:50 Ի՞նչ դաս եմ ես սերտում պատմությունից. Նիկոլ Փաշինյան 05/01/2025 13:15 Ժամը 12:30-ի դրությամբ Աղավնավանքի և Ձորավանքի մոտակա սարերում բռնկված հրդեհի վայր է մեկնել 124 հրշեջ-փրկարար 05/01/2025 12:48 Եռաբլուրում շիրմաքարից ծաղիկներ գողացող անձինք հայտնաբերվել են 05/01/2025 12:03 Վթար՝ Պռոշյան գյուղի մոտակայքում. զոհ կա 05/01/2025 11:12 Երևանում 33-ամյա տղամարդը բռունցքով մի քանի անգամ հարվածել է 53-ամյա հարևանի գլխին. վերջինը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 05/01/2025 10:35 Հրդեհ՝ Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում. դեպքի վայր է մեկնել 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ 05/01/2025 10:29 Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդը ճեղքել է բնագիծը. ՔԿ 05/01/2025 10:24 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվեց 04/01/2025 22:47 Վթարի է ենթարկվել Արցախյան 44-օրյա պատերազմում լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը 04/01/2025 22:44 Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ․ իրավապաշտպան 04/01/2025 22:41 Փաշինյանի «սլիվը». արժեզրկում են հերոսի ինստիտուտը, պարտության պատասխանատվությունը փաթաթում բանակի վզին․ քաղաքագետ 04/01/2025 20:57 Երևանում գողը զոքանչից հափշտակել է խոշոր չափի ոսկյա զարդեր, վաճառել ու խաղադրույքներ կատարել 04/01/2025 20:53 Խախտվում է Գաբրիել Չենբերջյանի գործով արդար դատաքննության իրավունքը․ հայտարարություն 04/01/2025 19:41 Իշխանությունը ցեխ է շպրտում մարտական ուղի անցած, հմուտ ու արժանապատիվ ռազմական գործիչների անվան վրա 04/01/2025 19:38 Գորիսում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները՝ ընտանիքների 5-րդ և 3-րդ երեխաները 04/01/2025 19:15 UFC-ի գոտին հաղթելու դեպքում Մոսկվայից ոտքով կգնամ Խաբարովսկ․ Ծառուկյան 04/01/2025 15:35 Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել 04/01/2025 15:30 Սորոսականների հետ համագործակցության բոլոր դրսևորումները պետք է բացառվեն․ Մալյանը դիմել է ՌԴ դեսպանին 04/01/2025 15:28 Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան 04/01/2025 15:23 Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին 04/01/2025 14:31 Հայաստան ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկել են ԱՄՆ-ից, Գերմանիայից ու Ֆրանսիայից 04/01/2025 14:28 Փաշինյանը Համբարձում Մաթեւոսյանի հետ քննարկել է ՀՀ-ում կայանալիք COP-17 համաժողովի կազմակերպչական հարցերը 04/01/2025 13:33 Փաշինյանը ԲԴԽ նախագահի հետ քննարկել է դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իր մասնակցության հարցը 04/01/2025 12:53 ՀՀ համայնքները 2024-ին հավաքել են 43.4 մլրդ դրամ․ ՏԿԵ նախարար 04/01/2025 12:50 Սաղմոսերգությունը քաղցրացնում ու խաղաղեցնում է հոգին 04/01/2025 12:47 Մաքսային ծառայությունը պետական կառավարման համակարգի հիմնասյուներից է. ՊԵԿ նախագահ 04/01/2025 11:46 Արաբկիրի շենքերից մեկի բակում` մարզադաշտի հարևանությամբ, հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/01/2025 11:41 Ընտրության ժամը. Բագրատ Սրբազանի 2025 թվականի առաջին զրույցը հայրենակիցների հետ 04/01/2025 11:34 Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել 04/01/2025 10:48 Սուտ է, թե Հայաստանը 2024-ին որևէ կորուստ չի ունեցել. Էդմոն Մարուքյան 04/01/2025 10:44 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 04/01/2025 10:42 Արարատի մարզում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր 04/01/2025 10:37 Հրդեհ է բռնկվել Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով 04/01/2025 10:27 Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան․ Փաշինյան 04/01/2025 10:23 Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. Փաշինյան 03/01/2025 23:26 Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա 03/01/2025 23:21 Բացառիկ տեսանյութ՝ դեպքի վայրից․ մայրը նորածնին նետել է արտաքնոցը (ArmLur) 03/01/2025 23:10 Վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ 03/01/2025 22:41 Հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը 03/01/2025 22:33 Նիկոլ Փաշինյանը հայտնել է Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրությունների մասնակիցների անունները 03/01/2025 22:08 Խմել է 4 դեղահաբ, հաջորդ օրը ծննդաբերել է աղջիկ երեխայի, որին ջինսե տաբատով փաթաթել, խեղդամահ է արել և նետել պետքարանը․ նոր մանրամասներ՝ սահմռկեցուցիչ դեպքից 03/01/2025 21:17 Երևանի երթուղիներում արդեն գործում են 171 նոր ավտոբուսներ (Տեսանյութ) 03/01/2025 21:05 Անցած 4 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ վնասվածք է ստացել 03/01/2025 20:53 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 03/01/2025 20:45 Արմավիրի գյուղերից մեկում մայրը նորածին աղջկան նետել է արտաքնոցը 03/01/2025 19:52 Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը․ թարմ տեղեկություններ 03/01/2025 19:15 Երկրագնդի շուրջ 8 մլրդ բնակիչների գրեթե կեսը ապրում է տարբեր թվականներում 03/01/2025 18:50 Երկրաշարժ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում 03/01/2025 18:18 Նոր նշանակումներ՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքական թիմերում 03/01/2025 18:10 Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մարվել է ժամը 16։18-ին 03/01/2025 17:43 Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով 03/01/2025 17:19 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում 03/01/2025 16:48 Հունվար ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է 03/01/2025 16:41 «Նախորդ գիշերվա մասին»․ Անահիտ Սիմոնյանի տոնական ֆոտոշարքը 03/01/2025 16:28 Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ 03/01/2025 16:16 Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 668 մլն դրամ 03/01/2025 16:04 ԼՂ-ից տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ կփոխանցվի e-քարտերի միջոցով 03/01/2025 15:57 Հափշտակել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերության չհրկիզվող պահարանը 03/01/2025 15:45 Կա երեք տուժած․ նոր տվյալներ՝ Բագրատաշենի անցակետի պահեստի հրդեհից․ Լուսանկարներ 03/01/2025 15:38 ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Լեհաստանի՝ ԵՄ-ի խորհրդում նախագահության ստանձնման կապակցությամբ 03/01/2025 15:25 Բագրատաշենի անցակետի պահեստում հրդեհի հետևանքով տուժածները երկուսն են 03/01/2025 14:59 Ինֆեկցիաներ, ՍՇՎ-ներ, վնասվածք․ ի՞նչ կանչեր են գրանցվել Ամանորին շտապօգնությունում 03/01/2025 14:47 Չուվաշիայում Ձմեռ պապը սպանել է խանութի տիրոջը, մինչ այդ՝ զոհի հետ սելֆի է արել (Տեսանյութեր) 03/01/2025 14:26 Ի՞նչ է որոշվել․ Հովիկ Աղազարյանը նոր մանրամասներ է հայտնել իր կուսակցության մասին 03/01/2025 13:42 Մայր Աթոռում Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը 03/01/2025 13:35 Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում 03/01/2025 13:20 Մոսկվա-Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել 03/01/2025 13:15 Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոնի տնօրենի պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է 7 մլն 500 հզր դրամի գույքային վնաս 03/01/2025 13:05 Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից 03/01/2025 12:43 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում ողբերգության կապակցությամբ 03/01/2025 12:18 Ոչ սթափ վարորդը ներկայացրել է վարորդական իրավունքի կեղծ վկայական, ապա կաշառք է առաջարկել 03/01/2025 12:14 Մոլդովայում առաջարկել են արգելք սահմանել որոշ երկրների, այդ թվում ՀՀ-ի և ՌԴ-ի ավիաընկերությունների գործունեության համար 03/01/2025 11:51 ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար 03/01/2025 11:27 «#հատիկառհատիկ»․ Փաշինյանը հերթական հրապարակումն է արել 03/01/2025 10:43 Աշխարհի խոշորագույն բեռնատար ինքնաթիռների օպերատորը պատրաստ է դեպի ՀՀ թռիչքներ կատարել 03/01/2025 10:19 Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, իսկ Հայաստանում իրադրությանը համահունչ գործող իշխանություն չկա 03/01/2025 10:03 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում 03/01/2025 09:59 Աշխատող, հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան 02/01/2025 22:16 Հարյուրավոր դիվանագետներ հյուրընկալ երկրներից չեն վերադարձել Հայաստան. Սամվել Ֆարմանյան