21/02/2022 18:20
Կինը կարող է ունենալ 100 տոկոս բուժվող քաղցկեղ, բայց անհետևողական լինելով՝ հասցնի նրան, որ բժշկությունն անզոր լինի
Մամոգրաֆիկ հետազոտությունը համարվում է կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման ոսկե ստանդարտ, Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ռադիոլոգ Աննա Գրիգորյանը։ Վերջին սերնդի թվային մամոգրաֆիկ սարքերը, որով հագեցած է «Սլավմեդ» բժշկական կենտրոնը, հնարավորություն է տալիս 20-65% տոկոս դեպքերում հայտնաբերել քաղցկեղը նախաքաղցկեղային փուլում։
Մամոգրաֆիան կրծքերի ռենտգեն հետազոտություն է, որ կարելի է անցնել ինչպես բժշկի ցուցումով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ։ 40 տարեկանից սկսած բոլոր կանանց խորհուրդ է տրվում կատարել պրոֆիլակտիկ մամոգրաֆիկ զննություններ, եթե ցուցում չկա ավելի վաղ զննության։
Կանայք հաճախ խուսափում են զննություններից ցավի և ճառագայթվելու պատճառաբանմամբ։ Մասնագետն ասում է՝ թվային մամոգրաֆիկ սարքերի միջոցով արձակվում է ռենտգենյան ճառագայթների մինիմալ չափաբաժին, որը կնոջ օրգանիզմում որևէ փոփոխություն չի կարող առաջացնել, իսկ կրծքագեղձի կորություն ունեցող հարթակը թույլ է տալիս զգայուն կանանց հետազոտությունն անցկացնել անցավ։
Կանխարգելիչ նպատակները՝
- Մինչև 40 տարեկան բոլոր կանանց, այդ թվում կերակրող մայրերին և հղիներին խորհուրդ է տրվում որպես կրծքագեղձի առաջնային հետազոտության մեթոդ համարել կրծքագեղձի սոնոգրաֆիան։ Մինչև 40 տարեկան կնոջ կուրծքը գեղձային է և սոնոգրաֆիկ հետազոտության ինֆորմատիվությունը բավական բարձր է։
-
40-ից սկսած օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ, որի արդյունքում գեղձային հյուսվածքը վերափոխվում է ճարպայինի և մամոգրաֆիկ հետազոտության ինֆորմատիվությունը բարձրանում է։
Կերակրող մայրերին հակացուցված է մամոգրաֆիկ հետազոտությունը. ցուցված է սոնոգրաֆիկ զննություն։ Կերակրող մայրերին թույլատրվում է մամոգրաֆիա, եթե սոնոգրաֆիկ զննությամբ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղի կասկած։ Մամոգրաֆիկ հետազոտությունից հետո խորհուրդ չի տրվում մի քանի օր կրծքով կերակրումը, քանի որ ռենտգեն ճառագայթների ազատ ռադիկալների ամենաբարձր չափաբաժինը հայտնաբերվում է կրծքի կաթում։
Սոնոգրաֆիկ հետազոտությունը խիստ խրախուսելի է հղիներին
Հղիության ընթացքում կուրծքը հիպերպլազիայի է ենթարկվում՝ կոշտանում է, այտուցվում։ Հորմոնալ փոփոխություններով պայմանավորված՝ կրծքագեղձում կարող են փոփոխություններ տեղի ունենալ։ Սոնոգրաֆիկ զննությամբ պետք է հետևել ընթացքին, հսկել, համեմատել փոփոխությունները։
Չի կարելի խուսափել հետազոտություններից՝ վախենալով ախտորոշումից
Մասնագետն ասում է՝ հնարավոր է չունենալ գանգատ, կլինիկական որևէ դրսևորում, բայց հայտանբերվի գոյացություն։ Մամոգրաֆիայի «առաքելությունը» նախաքաղցկեղի ախտորոշումն է, մասնագետը խրախուսում է ամենամյա մամոգրաֆիկ զննությունները, այդպիսով կրծքագեղձում չնչին փոփոխություններն անգամ հնարավոր է նկատել, գնահատել, կանխել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։