21/02/2022 17:55
Ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության համար հետմահու պարգևատրվել են մի շարք զինծառայողներ
Փետրվարի 21-ին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում Արցախի նախագահի անունից զոհված զինծառայողների հարազատներին են հանձնվել պետական պարգևներ։
44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողներ՝ շարքայիններ Գևորգ Հրաչի Ասատրյանը, Արման Սուրենի Մանուչարյանը, Ռաֆայել Արմանի Օվսեյանը, Արնոլդ Սամվելի Հովսեփյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ս․թ․ փետրվարի 10-ի հրամանագրերով հետմահու պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։