22/02/2022 17:40
Ամեն ինչ անելու ենք, որ ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին ներգրավված բոլոր կողմերը բավարարված լինեն․ Պուտին
Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում բավարար է։ Տարածաշրջանում անվտանգության պահպանման շուրջ հստակ պայմանավորվածություններ կան, սակայն դեռ առկա են մի շարք խնդիրներ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Թեպետ կան խնդիրներ, որոնք ընթացիկ են առաջանում, մենք, այնուամենայնիվ, բավարարված ենք, որ հասել ենք այն մակարդակին, որում այժմ գտնվում ենք։ Արդեն որոշակի պայմանավորվածություններ կան՝ վերաբերող ոչ միայն այնտեղ ապրող բոլոր մարդկանց անվտանգությանը, այլև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։
Գիտեմ, որ դեռ կան վեճեր, շատ անելիքներ, բայց մենք մեր կողմից ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ գործընթացը խաղաղ ընթանա, որպեսզի հասնենք նրան, որ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը բավարարված լինեն»,- ասել է ՌԴ նախագահը, ում խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։