23/02/2022 11:16
Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 29 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 946 նոր դեպք
Փետրվարի 23-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 946 նոր դեպք: Կատարվել է 4759 թեստավորում, առողջացել՝ 1545 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 417 456 դեպք, որոնցից 395 700-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11 780 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8378 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1598 է. նախորդն օրն արձանագրվել է 5 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 29 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 875 218 թեստավորում։