Շուշիի հռչակագրից՝ հայկական մանիֆեստ. Արմեն Գևորգյան

23/02/2022 13:50

Շուշիի հռչակագրից՝ հայկական մանիֆեստ. Արմեն Գևորգյան


Այս ելույթը նախատեսել էի ունենալ այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում, սակայն քանի որ իշխանությունը տապալեց նիստի անցկացումը, կարևոր եմ համարում այն գրավոր կերպով ներկայացնել հանրության ուշադրությանը։

Մենք այսօր քննարկում ենք այսպես կոչվող «Շուշիի Հռչակագիրը» մի իրավիճակում, երբ Եվրոպան գտնվում է առավելագույն լարվածության գագաթնակետում և կանգնած է հնարավոր նոր պատերազմի շեմին։ Դրանից խուսափելու նպատակով՝ բազմաթիվ երկրներ փորձում են Եվրոպայում անվտանգային նոր կարգի և ռազմավարական կայունության վերաբերյալ գլոբալ երկխոսություն ծավալել։ Դեռևս անհասկանալի է, թե խոսքը ինչ ձևաչափի և Եվրոպայի ինչ սահմանների մասին է լինելու, սակայն ակնհայտ է, որ դրանք ազդելու են Խորհրդային Միության նախկին հանրապետությունների վրա։ Բնականաբար այն առնչվելու է նաև Հայաստանին։ Դա նշանակում է, որ մենք նույնպես պետք է պատրաստ լինենք առաջիկա գլոբալ քննարկումներին, հստակ հասկանանք, թե այդ նոր կարգում մենք ինչպիսի տեղ կարող ենք զբաղեցնել և պետք է ունենանք։ Պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր ազգային շահերը։ Իսկ դրա համար պետք է լինենք ավելի խորաթափանց և պրագմատիկ։

Բացի այն ամենից, ինչն արդեն ասվել է Հայաստանի և Արցախի համար «Շուշիի հռչակագրի» բացառապես բացասական նշանակության մասին, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ այն կանխորոշում է մեր տարածաշրջանում հարաբերությունների նոր կարգ հաստատելու՝ թյուրքական պետությունների ձգտումը։ Հռչակագիրը ստորագրած երկու երկրները, Եվրոպայում անվտանգային նոր կարգի և ռազմավարական կայունության վերաբերյալ երկխոսությանը, ներկայանում են արդեն իսկ սեփական պատկերացումներով առ այն, թե Հարավային Կովկասում այն ինչպիսին պետք է լինի։ Նրանք ոչ թե իրենց համար կարմիր գծեր, այլ ռազմավարական հեռանկարներ են սահմանել։ Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը անորոշության և լարվածության հենց այս ժամանակահատվածում են որոշել խորհրդարանների մակարդակով վավերացնել հռչակագիրը՝ դրան հաղորդելով իրենց երկրների համար միջազգայնորեն պարտավորեցնող փաստաթղթի կարգավիճակ։ Ի դեպ, զուգադիպություն է, թե ոչ, սակայն դա տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների հունվարյան առաջին հանդիպումից հետո և փետրվարին սպասվող երկրորդ այդպիսի հանդիպումից առաջ։

Հռչակագիրը, բացի իր օրակարգի երկու հիմնական կետերից՝ հակահայկական քաղաքականություն և հարաբերությունների նոր ձևաչափ Հարավային Կովկասում, նախանշեց նաև մեկ այլ ծավալուն խնդիր. այն է՝ թյուրքական աշխարհի հետագա համախմբումը և դրա ծավալումը ոչ միայն դեպի արևելք, այլ նաև դեպի արևմուտք։ Հենց արևմուտքում է, ուր թյուրքական պետությունների հետ բավականին ինտենսիվ սիրախաղի մեջ է գտնվում Հունգարիան, թյուրքական գործոնը նկատելի է դառնում Մոլդովայում, Ղրիմի թաթարների «հետապնդման» թեման դառնում է բոլոր համաեվրոպական կազմակերպությունների քննարկումների մշտական առարկա, նոր թուրքական համայնքներն այլևս հնարավոր չէ անտեսել՝ հաշվի առնելով վերջիններիս քանակն ու համախմբվածությունը։ Այսինքն Եվրոպայի վերաբերյալ նոր գլոբալ երկխոսության շրջանակներում թյուրքական գործոնը նույնպես դառնում է կարևոր բաղադրիչ։ «Շուշիի հռչակագիրն» իր հերթին ամրագրել է, որ այդ գործընթացի հիմնական շարժիչները լինելու են Թուրքիան ու Ադրբեջանը։

Իսկ մենք ինչո՞վ ենք ներկայանում այդ քննարկումներին։

Նախ, արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ «Շուշիի հռչակագիրը» կանխորոշում է հայկական անկախ պետության գոյության հիմնական սպառնալիքը՝ ի դեմս տարածաշրջանի քաղաքական քարտեզը վերանայելու և հայկական հարցը ամբողջությամբ չեզոքացնելու՝ թյուրքական աշխարհի ձգտմանը։ Նման երկարաժամկետ ռազմավարության հիմքում ընկած է տարածաշրջանում հայերի բնակության պատմական արեալը հետևողականորեն նեղացնելու և վերջիններիս թիվը նվազեցնելու խնդիրը։ Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ թյուրքական համախմբման հեռանկարային խնդիրն է Սյունիքի անեքսիան և Ադրբեջանի տարբեր հատվածների ֆիզիկական միավորումը, ինչպես նաև Արցախի հայաթափումը (Նախիջևանի օրինակով), Հայաստանի ազգային անվտանգության համակարգի խոցելիության ավելացումն ու արտաքին գործոններից վերջինիս կախվածության մեծացումը։

Թյուրքական կոալիցիան իր նպատակներին հասնելու երկու ճանապարհ է ունենալու՝ կա՛մ ռազմական գործողությունների, կա՛մ երկարաժամկետ տնտեսական էքսպանսիայի միջոցով: Որոշ ուժային կենտրոններ խրախուսելու են նման ծրագրերը, մյուսները խոչընդոտելու են դրանց։ Սակայն այդ կենտրոնների միջև գլոբալ փոխզիջման արդյունքը կարող է դառնալ Հայաստանի պետական ինքնիշխանությունը։

Երկրորդ, «Շուշիի Հռչակագիրը» պետք է մեզ բերի այն գիտակցմանը, որ սեփական ուժերով և ռեսուրսներով երկրի ինքնիշխանությունն ու պետական ​​սահմանները պաշտպանելու անկարողությունը՝ նշանակում է լինել խոցելի պետություն, լինել, թեկուզ բարեկամական, բայց արտաքին գործընկերներից ուղղակի կախվածության իրավիճակում։ Մենք միաժամանակ պետք է գիտակցենք և հետևաբար նաև գնահատենք «Շուշիի հռչակագրի» դրույթները՝ որպես դրա մասնակիցների բացահայտ ձգտում․

·          սահմանափակելու Հարավային Կովկասում մեր հիմնական դաշնակից Ռուսաստանի ազդեցությունը և նրան աստիճանաբար ամբողջությամբ դուրս մղելու,

·          Իրանի նկատմամբ ազդեցության նոր լծակներ ստեղծելու և վերջինիս տարածաշրջանային հավակնությունները սահմանափակելու,

·          Ապահովելու Թուրքիայի դիրքավորումը որպես մահմեդական աշխարհի անվիճելի առաջնորդ և պաշտպան, ստեղծելու պայմաններ վերջինիս կողմից հիմնական տրանսպորտային կոմունիկացիաները և բնական ռեսուրսների բաշխման գործընթացը վերահսկելու, Ռուսաստանի և Չինաստանի որոշ տարածքներում սեփական ազդեցությունը տարածելու համար։

 

Եվ երրորդ, պետք է լինի գիտակցում, որ «Շուշիի հռչակագիրը» միտված է հայկական աշխարհի պառակտմանը։ Դրա համար մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ գլոբալիզացիայի և աշխարհաքաղաքական նոր իրողությունների ժամանակակից պայմաններում Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել պետություն միայն այն հայերի համար, ովքեր մշտապես բնակվում են այնտեղ։ Հայաստանը բոլոր հայերի պետությունն է և կոչված է պաշտպանելու է ամբողջ աշխարհի հայության շահերը: Իսկ ողջ աշխարհի հայերը պետք է պաշտպանեն և առաջ տանեն իրենց ազգային պետության շահերը։ Ընդ որում, հարկավոր է հստակեցնել և ի լուր աշխարհի վերստին հայտարարել, որ պատմականորեն գոյություն ունեն մի քանի համազգային առաջնահերթություններ․

-         Անկախ ազգային պետության ամրապնդումն ու հզորացումը

-         Արցախի հիմնախնդրի արդար և վերջնական լուծումը

-         Ամբողջ աշխարհում 1915թ-ի Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը

-         Աշխարհով մեկ հայկական ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը, պայքարը ուծացման դեմ։

Մենք պետք է նոր «հայկական մանիֆեստ» ընդունենք այն մասին, որ չնայած բոլոր դժվարություններին, սպառնալիքներին և մարտահրավերներին՝ միևնույնն է, 21-րդ դարը հայերինն է։

Հեղինակ՝ Արմեն Գևորգյան, ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:13 Հոկտեմբերին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 41 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 24.5 մլն դրամ Այսօր, 09:50 Արարատի մարզում բախվել է 26 ավտոմեքենա Այսօր, 09:43 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 09:30 Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում՝ մարդկանց ունեցվածքը․ Պատգամավոր Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ներկա իշխանության համար նվիրատվությունը նորմալ է անկախ դրա աղբյուրից. ինչ է հայտարարագրել Արման Եղոյանը Այսօր, 09:19 «Հրապարակ». Եթե Արփինե Սարգսյանի նշանակումով ստացվում է, որ ՆԳ համակարգը` ոստիկանության հետ, Նիկոլը հանձնում է սորոսականներին Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Ինչպես է Կարեն Անդրեասյանը կիրակի գիշերը հասկացել, որ պետք է հեռանա ու պատրաստել է հրաժարականի իր տեքստը Այսօր, 09:13 «Հրապարակ». Հովիկ Աղազարյանը դիմադրել է, բայց ՔՊ վարչությունը որոշեց, որ նա պետք է մանդատը վայր դնի Այսօր, 09:08 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորի արյան մեջ եղել է թմրանյութի առկայություն Այսօր, 09:07 «Հրապարակ». Ով է փոխարինելու Գնել Սանոսյանին Այսօր, 09:06 «Ժողովուրդ». «Արթկոսմեդում» արդեն 2-րդ մահվան դեպքով վիրահատությունն է գրանցվում Այսօր, 09:04 Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարար Այսօր, 09:00 «Հրապարակ». Փաշինյանն ուզում է ընտրություններում հաղթել և հետո միայն կատարել Ալիևի պահանջը Այսօր, 00:03 Փաշինյանն ու ՔՊ-ականներն այսօրվա նիստում ներքաղաքական և կարգապահական բնույթի հարցեր են քննարկել 19/11/2024 23:46 «Վարչության որոշումն ուղարկեք՝ մեկնաբանեմ»․ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին 19/11/2024 23:34 «Կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք քննարկում ենք՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով, և այստեղ ձեր ներդրումը շատ կարևոր է»․ Միրզոյանը՝ Բերբոքին 19/11/2024 22:28 Ողնաշարի շարժունության խախտում․ Սպոնդիլոզ 19/11/2024 22:12 «Սառը միաձուլման 50-ամյակը»․ Երևանում տեղի կունենա միջազգային գիտաժողով 19/11/2024 21:51 Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանները ներկայացնում են Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը 19/11/2024 21:33 «ՆԱՏՕ-ի երկրներն ինքնուրույն են, նրանց փոխարեն ես չեմ խոսի»․ Դաշինքի գլխավոր քարտուղարը՝ իրենց զենքով Ռուսաստանին հարվածելու մասին 19/11/2024 21:16 Ովքե՞ր կստանան հրաժարականների հետևանքով թափուր մնացած պաշտոնները 19/11/2024 21:01 Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է Ուկրաինայում հակամարտություն հրահրելու մեջ 19/11/2024 20:33 Վահագն Չախալյանն արդարացվեց 19/11/2024 20:08 Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հնարավորինս արագ հասնի հատուկ ռազմական գործողության իր նպատակներին․ Պեսկով 19/11/2024 19:47 «Երբ տարբեր ոլորտների լավագույն ներկայացուցիչները ազգակործան պատուհասի ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետը նկարվում, կարծում են՝ երբ հերթն իրենց հասնի, խնայվելու՞ են»․ Ջուլֆալակյան 19/11/2024 19:27 Իսպանիայի ոստիկանությունը կանխել է հանցավոր խմբավորման կողմից օդային ճանապարհով Եվրոպա մի քանի տոննա կոկաինի տեղափոխումը 19/11/2024 19:10 Թմրավաճառի տան խուզարկությամբ ուշագրավ իրեղեն ապացույցներ են ձեռք բերվել (Տեսանյութ) 19/11/2024 18:52 Դիաբետիկ նեֆրոպաթիա. Ախտանշաններից են շփոթվածությունը և կենտրոնանալու դժվարությունը 19/11/2024 18:33 Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրի նախագահ Զուրաբիշվիլին օտարերկրյա գործակալ է 19/11/2024 18:16 Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը․ Մետաքսե Հակոբյան 19/11/2024 18:02 Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներից է 19/11/2024 17:47 «Փաշինյանը սափրվեց ու մնացածին «սափրեց», իր սխալներն ուղղում է»․ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան 19/11/2024 17:36 Ավտոմեքենայով տեղափոխել են 10 կգ 294 գ թմրամիջոց, որ հետագայում իրացնեն 19/11/2024 17:20 Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը Սուրեն Պապիկյանին պարգևատրել է մեդալով 19/11/2024 17:05 «Սիրելի հայրենակիցներ, իմ նախաձեռնությամբ դադարեցնում եմ պատգամավորական լիազորություններս»․ ՔՊ խմբակցության արդեն նախկին անդամ՝ Նարեկ Զեյնալյան 19/11/2024 16:50 Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության 19/11/2024 16:32 ԿԸՀ-ն սկսել է «Եվրաքվե»-ի ձևաթղթերի ստուգումը 19/11/2024 16:15 ՄՊՀ-ն հորդորում է ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիներին դիմել հանձնաժողով 19/11/2024 16:02 Լենա Նազարյանն ընտրվել է «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ 19/11/2024 15:55 Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է 19/11/2024 15:46 «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառ արցախցիների համար 19/11/2024 15:30 Մխիթար Հայրապետյանը և Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին 19/11/2024 15:27 Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը 19/11/2024 15:16 Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին. նախարարը շեշտել է դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը 19/11/2024 15:05 Պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները Երևանում տրանսպորտից կօգտվեն անվճար 19/11/2024 14:58 Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման և շորթում կատարելու վարույթով նախաքննությունը հանցավոր խմբի ևս մեկ անդամի՝ ԻԻՀ քաղաքացու մասով, ավարտվել է 19/11/2024 14:49 Մեզ համար ցավալի է, որ անվանի և ճանաչված մարզիկները չեն ընդգրկվել Բանակայինների աշխարհի առաջնությունում. Ըմբշամարտի ֆեդերացիա 19/11/2024 14:35 Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից 19/11/2024 14:29 Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը 19/11/2024 14:09 Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» ու «Սասունցի Դավիթ» կայարաններում նոր շարժասանդուղքներ են տեղադրվում (Տեսանյութ) 19/11/2024 13:56 ՄԱԿ-ը կհամագործակցի ՀԱՊԿ-ի հետ. Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել 19/11/2024 13:34 Եվրամիությունը «տեխնիկական առաքելություն» կուղարկի Վրաստան 19/11/2024 13:24 Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին և Գնել Սանոսյանին պաշտոններից ազատելու հրամանագրերը 19/11/2024 13:11 Չնայած Ալիևի կոշտ ցույցերին՝ շարունակելու եմ պայքարել ՀՀ տարածքային ինքնիշխանության, հայ բանտարկյալների ազատության համար․ Փալոն 19/11/2024 13:06 Կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը. ՄԻՊ 19/11/2024 13:02 Հունական «SKY Express» ավիաընկերությունը գործարկել է նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև 19/11/2024 12:59 ԵԱՏՄ երկրների թվում ամենացածր գնաճը Հայաստանում է 19/11/2024 12:56 Զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանին են վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները. Կարեն Գիլոյան 19/11/2024 12:52 Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը 19/11/2024 12:45 Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. վիրավոր կա 19/11/2024 12:38 Արա Մկրտչյանն ազատվել է շրջակա միջավայրի փոխնախարարի պաշտոնից 19/11/2024 12:19 Հակաբիոտիկները վիրուսային վարակները չեն բուժում. ԱՆ 19/11/2024 12:03 Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության 19/11/2024 11:48 ՍԴ-ն ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի վարկային համաձայնագրերի սահմանադրականության հարցի քննարկումը հետաձգեց 19/11/2024 11:41 «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կա՛ց». Նիկոլ Փաշինյանը փոխել է Facebook-ի գլխավոր նկարն ու ետնանկարը 19/11/2024 11:23 Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել 19/11/2024 11:16 Մոլերի կոշիկների խանութներում ավելի շատ են զեղչեր անում, քան դուք՝ դպրոցականներին ու ուսանողներին. Զարոկյան (Տեսանյութ) 19/11/2024 11:08 «Մեկուկես ժամ՝ Հռոմում». Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 19/11/2024 11:04 Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար 19/11/2024 11:01 Ադրբեջանցիներն Արցախի Տանձատափ եկեղեցին ավերել են․ Լուսանկարներ 19/11/2024 10:57 Փոխքաղաքապետը ներկայացրել է տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական առավելությունները (Տեսանյութ) 19/11/2024 10:51 «Կլինեին բազմաթիվ շահարկումներ». ԳՇ-ից պարզաբանում են, թե ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել Բանակայինների աշխարհի առաջնությունում (Տեսանյութ) 19/11/2024 10:48 Հաագայի դատարանը մինչև 2025-ի նոյեմբերի12-ը ժամանակ է տվել Բաքվին և Երևանին` փաստաթղթեր պատրաստելու համար 19/11/2024 10:16 Բանակն, այո´, սրբություն է, որովհետև ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյունն է. Տիգրան Աբրահամյան 19/11/2024 10:09 ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ» 19/11/2024 09:48 Հրազդանի, Սևանի, Գավառի և Արթիկի տարածաշրջաններում ձնախառն անձրև է 19/11/2024 09:41 Լարսի ավտոճանապարհը բաց է 19/11/2024 09:00 «Ժողովուրդ». Ուժայինների մասով Անդրանիկ Քոչարյան ու Հովիկ Աղազարյան տանդեմը հաղթեց. մնում է սպասել զարգացումներին 19/11/2024 08:58 «Հրապարակ». Ռուստամ Բադասյանը մտերիմների հետ մինչև ուշ գիշեր քննարկել է շոկային հաղորդագրությունը 19/11/2024 08:57 «Փաստ». Հեռացվել են նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել են Փաշինյանին, այլ իրականացրել են նրա քմահաճույքները 19/11/2024 08:56 «Ժողովուրդ». Արդեն նշմարվում են ԲԴԽ նախագահի թեկնածուներ 19/11/2024 08:53 «Հրապարակ». Սափրվելուց առաջ Նիկոլ Փաշինյանն իր այդ մտադրությունը քննարկել է նեղ թիմի հետ 19/11/2024 08:51 «Փաստ». «Վոթցափային պաշտոնանկությունների» շքերթը կլինի շարունակական 19/11/2024 08:49 «Ժողովուրդ». Ծխախոտ արտադրողների մի մասը կարողանում է խուսափել օրենքի պահանջից 19/11/2024 08:48 «Հրապարակ». Ինչու է հրաժարական տվել Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը 19/11/2024 08:46 «Փաստ». ՔՊ-ի ոչ միայն վարկանիշը, այլև մակարդակը ոչ թե շրիշակից ցածր է, այլ վաղուց հատակն էլ է ծակել-անցել 19/11/2024 08:44 «Ժողովուրդ». Հայկ Մարությանի նախաձեռնությունն ուղարկվել է արդարադատության նախարարություն 19/11/2024 08:42 «Հրապարակ». Փաշինյանը պաշտոնազրկվածներից ոմանց անգործ չի թողնի 18/11/2024 23:21 Դյուշենի մկանային դիստրոֆիա. բժշկի նշանակումներն ուղղված են կյանքի որակի բարելավմանը 18/11/2024 23:11 Կանցկացվի «Հայոց լեզու. զարգացման հիմնական միտումներն ու դրանց արտացոլումն ուսումնական գործընթացում» գիտագործնական համաժողովը 18/11/2024 22:59 Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը 18/11/2024 22:45 Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մասնակցել են «Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառմանը 18/11/2024 22:28 «Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի ընկերները ծառեր են տնկել նրա հիշատակին 18/11/2024 22:17 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ ևս մի բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 18/11/2024 22:01 Իրանը հայտարարել է՝ կհարվածի Իսրայելին, ԱՄՆ-ում նոր նախագահի ընտրվելը խոչընդոտ չէ 18/11/2024 21:42 Կարեն Անդրեասյանը հիմնահատակ քանդել է ողջ դատական համակարգը, և հրաժարականը չի ենթադրում պատասխանատվությունից ազատում․ Զարուհի Նախշքարյան 18/11/2024 21:23 Իրավապահներին հրահանգել են ուժեղացված ծառայություն սկսել. կալանավորված ծանր հանցագործներ են փախել․ Armlur.am 18/11/2024 21:00 Պաշտոններից հեռացվածներն ընդամենը պեշկաներ էին, որոնց Փաշինյանը զոհաբերում է․ Աննա Գրիգորյան 18/11/2024 20:41 ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են Ուկրաինայի ռազմական օդանավակայանները, էներգետիկ օբյեկտները․ ՌԴ ՊՆ 18/11/2024 20:24 Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել