23/02/2022 21:24
Արցախում էլեկտրամատակարարման պարբերական անջատումները պայմանավորված են որոշակի տեխնիկական խնդիրներով․ տարվում են աշխատանքներ․ Արցախի ՏԿԵ նախարարություն
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դիմել է բնակիչներին՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախում տեղի ունեցող էլեկտրամատակարարման պարբերական անջատումներին։
«Հարգելի' քաղաքացիներ,
Վերջին օրերին Արցախում տեղի ունեցող էլեկտրամատակարարման պարբերական անջատումները պայմանավորված են որոշակի տեխնիկական խնդիրներով, որոնց բացահայտման ու վերացման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:
Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար և հավաստիացնում, որ հնարավորինս արվում է անջատումներից խուսափելու ուղղությամբ»,- նշված է կառույցի հաղորդագրությունում: