23/02/2022 14:26
Հայ քաղաքական և պետական դասում չկա մեկը, որ կոնկրետ ու հայանպաստ մի քայլ կատարի. ՌԴ նախագահի երեկվա հիմնավորումներով կարելի է ճանաչել Արցախի անկախությունը. Կամո Աթայան
Լավ հիշում եմ թե ինչպես էր ՌԴ-ի նախագահը 2020-ի՝ մեզ համար դժնդակ նոյեմբերյան օրերին մի քանի անգամ կրկնում, որ ախր Հայաստանը նույնիսկ չի էլ ճանաչել Արցախի հանրապետությունը, ինչը նշանակում է, որ այն ֆորմալ առումով ՀՀ-ի մաս չէ...
Մարդը միգուցե ասում էր, ճանաչեք էլի, չէ որ ինքն արդեն այդ քայլը 2014-ին կատարել էր Ղրիմի նկատմամբ...
Ախր ինչպես էլ պտտվենք, ինչքան էլ խորանանք պատճառահետևանքային կապերի մեջ, միայն կոնկրետ կատարված քայլն է որոշիչն ու այդ առումով ՌԴ-ն երեկ կատարեց ևս մի քայլ` ճանաչելով Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները` հիմնավորելով որ դրանք իրենց պատմական տարածքներն են ու Լենինը և կոմունիստ մյուս ղեկավարներն են դրանք խցկել Ուկրաինայի կազմի մեջ...
Լավ, ինչքան պետք է լինել վախկոտ ու պրիմիտիվ, որ այդքանը տեսնելով ու նաև Արցախի ծվատված, արյունաքամ վիճակից ելնելով վերջապես համոզվենք ու կատարենք 34 տարի ուշացած քայլը` ճանաչելով Արցախի հանրապետությունը...
ՌԴ նախագահի հիմնավորումները զուգահեռաբար մեր միջավայր տեղափոխմամբ կարելի է ճանաչել Արցախի Հանրապետությունը…
Հ.Գ....Ումից՝ ինչ ենք սպասում...Փոխարենը այս տասնամյակների ընթացքում առաջին անգամ ՀՀ կառավարությունում ընդունում են մուրացած, «խաղաղության մունետիկներ» ադրբեջանցի պատգամավորներին, իսկ այդ լկտիներից մեկը արդեն իսկ ի տես իր ցեղակիցների հայության մայրաքաղաք Երևանից «Երևանն իրենցն է համարում»...