23/02/2022 15:22
Կառավարությունը վավերացրել է ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագիրը
Գործադիրը հավանություն է տվել 2018 թվականի հունիսի 6-ին ստորագրված՝ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Ըստ հիմնավորման, ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործումը և կատարելագործումն իրականացվում են համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության բարձրացման և դրանց միջև փոխգործակցության կապերի կազմակերպման նպատակներով:
Համաձայնագրի շրջանակում համագործակցությունը հնարավորություն կընձեռի ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմական նշանակության կապի ժամանակակակից տեսակների, ինչպես նաև արբանյակային կապի համակարգերի ուղեծիրային խմբավորման օգտագործումը: