23/02/2022 09:41
«Ժողովուրդ». Կառավարությունը գնել է նոր մեքենաներ, որոնց համար ծախսվել է 69 մլն 600 հազար դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը գնել է 12 մարդատար ավտոմեքենա: Պայմանագիրը կնքվել է նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին՝ «Մեգնա» ընկերության հետ:
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 69 մլն 600 հազար դրամ, այսինքն՝ վարչապետի աշխատակազմը մեկ ավտոմեքենան գնել է 5 մլն 800 հազար դրամով կամ 12 հազար դոլարով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ընկերությունը պետք է ավտոմեքենաները մատակարարի մինչև այս տարվա ապրիլի 30-ը:
Ի դեպ, մարդատար, ամենագնաց ավտոմեքենաները՝ Lada Niva Legend, կոմպլեկտավորումը-Classic արտադրության տարեթիվը՝ 2022 թվական, առավելագույն վազքը՝ 500 կմ, ավտոմեքենան նոր է և չօգտագործված, իսկ գույնը` սպիտակ: Պայմանագրում նշված չէ, թե ինչ նպատակով և առաջնահերթությամբ են գնվել, ինչու հիմա, և որ ամենակարևորն է՝ որ կառույցի համար են գնվել ավտոմեքենաները։