23/02/2022 14:57
Խնձորի և կեռասի ինտենսիվ այգիներ հիմնող ընկերությունն ազատվեց ներմուծման մաքսատուրքից. կստեղծվի 40-50 նոր աշխատատեղ
Կառավարության որոշմամբ «ԷՄ ԷՌ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ն Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում խնձորի և կեռասի ինտենսիվ այգիներ հիմնելու համար ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3․2 մլրդ դրամի կապիտալ ներդրում։
Կստեղծվի 40-50 նոր աշխատատեղ` մինչև 204 հազ․ դրամ միջին աշխատավարձով։