24/02/2022 16:53
Կարեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնում
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնում. համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Կարեն Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ» , - նշված է հրամանագրում։