24/02/2022 15:18
Հայաստանին 35 հազար դեղաչափ «Մոդերնա» պատվաստանյութ է նվիրաբերվել
Հունաստանի կառավարության կողմից ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աջակցությամբ և «Եվրոպայի թիմ» նախաձեռնության շրջանակներում Spikevax (Մոդերնա) պատվաստանյութի 35,000 դեղաչափ նվիրաբերությունը ժամանել է Հայաստան։
«Հույս ունենք, որ ՀՀ քաղաքացիների համար պատվաստանյութերի շարունակական ապահովումը թափ կհաղորդի պատվաստումների իրականացմանը, քանի որ COVID-19-ի դեմ պայքարելու, մեղմելու և կասեցնելու միակ գործիքը պատվաստումն է», - ասված է Հայաստանում ԵՄ դեսպանության տարածած հաղորդագրությունում։