24/02/2022 22:04
G7-ի առաջնորդները Ռուսաստանի դեմ «ջախջախիչ» պատժամիջոցներ են կիրառելու․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը G7-ի՝ «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդների հետ քննարկումից հետո հայտարարել է, որ դաշնակիցները համաձայնել են Ռուսաստանի դեմ «ջախջախիչ» պատժամիջոցների փաթեթ կիրառել։
«Առավոտյան բանակցություններ վարեցի G7-ի իմ գործընկերների հետ՝ քննարկելու համար ՌԴ նախագահ Պուտինի կողմից Ուկրաինայի դեմ «չարդարացված հարձակումը»։ Մենք համաձայնեցինք «ջախջախիչ» պատժամիջոցների փաթեթ և տնտեսական այլ միջոցառումներ կիրառել, որպեսզի Ռուսաստանին պատասխանատվության ենթարկենք»,- գրել է ԱՄՆ նախագահը՝ «Թվիթերում»։
Նա նաև աջակցություն է հայտնել Ուկրաինայի քաղաքացիներին։