24/02/2022 09:22
Ռուսաստանը գերճշգրիտ հարվածներով շարքից դուրս է Ուկրաինայի ԶՈՒ սպառազինությունը, իսկ Զելենսկին ռազմական դրություն է հայտարարել
Ռուսաստանի զինված ուժերը ոչ մի հրթիռային, օդային կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին։
«Գերճշգրիտ սպառազինության միջոցներով շարքից դուրս են բերվում Ուկրաինայի զինված ուժերի ավիացիան, ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավերը», - հայտարարել են ՌԴ ՊՆ-ից։
Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրում ռազմական դրություն է մտցրել։
«Բոլորից հանգստություն է պահանջվում։ Հնարավորինս: Տանը մնացեք, խնդրում եմ։ Մենք աշխատում ենք։ Բանակն աշխատում է, գործում է Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ողջ հատվածը։ Ես ձեզ հետ մշտական կապի մեջ կլինեմ, կապի մեջ կլինեն Անվտանգության և պաշտպանության ազգային խորհուրդը, Ուկրաինայի նախարարների կաբինետը», – ասել է նա։