24/02/2022 11:07
Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 17 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք
Փետրվարի 24-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք: Կատարվել է 4467 թեստավորում, առողջացել՝ 970 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418 220 դեպք, որոնցից 396 670-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11 557 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8392 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1601 է. նախորդն օրն արձանագրվել է 3 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 17 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 879 685 թեստավորում։