24/02/2022 12:24
«Հայաստանում կան մարդիկ, որոնք դեմ են պատերազմին, Ռուսաստանի կայսերապաշտ քաղաքականությանը». Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
Հայաստանում ՌԴ դեսպանության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Ուկրաինա ներխուժման։
«Համերաշխության և հակապատերազմական ակցիա է լինելու, ոչ մի երթ չի նախատեսվում», - ակցիայի մեկնարկին ասաց կազմակերպիչ, Հայաստանում եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը։
Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին՝ նա ասաց, թե սա այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2020 թվականին։
«Ռուսաստանը կրկնում է գերմանական ֆաշիզմի 1939-45 թվականների գործողությունները։ Մեզ համար հարկավոր է հասկանալ, որ այս պահին Ռուսաստանի դաշնակիցը Ադրբեջանն է։ Մենք պետք է լինենք քաղաքակիրթ աշխարհի հետ, պետք է խաղաղության, եվրոպական, մարդկային արժեքների կողմակիցը լինենք։ Ուզում ենք ցույց տալ, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կան մարդիկ, որոնք դեմ են պատերազմին, Ռուսաստանի կայսերապաշտ քաղաքականությանը», - ասաց Տիգրան Խզմալյանը։
Տարածքում ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել։