24/02/2022 21:04
Դոնեցկի մանկական հիվանդանոցը տուժել է ուկրաինական զորքերի կրակից․ Ժողովրդական միլիցիա
Դոնեցկի մանկական կլինիկական հիվանդանոցը վնասվել է՝ ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով, հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական միլիցիան։
«Չկարողանալով կասեցնել Ժողովրդական միլիցիայի ուժերի առաջխաղացումը, Ուկրաինայի «պատժիչ ջոկատներն» իրենց զայրույթը խաղաղ բնակիչների վրա են ուղղում։ Նրանց կրակից տուժել է քաղաքի մանկական կլինիկական հիվանդանոցը», նշված է Ժողովրդական միլիցիայի տելեգրամյան ալիքում տարածված հաղորդագրությունում։