24/02/2022 18:05
Լիարժեք պատասխանատվություն ենք ստանձնելու Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու գործում․ Մակրոն
Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կկայացվի G7-ի և ԵԽ նիստերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Պատժամիջոցները կվերաբերեն ռազմական, տնտեսական և էներգետիկ ոլորտներին, ոչ մի մեղմ դրսևորում չի լինի։ Մենք անսասան ենք՝ Ուկրաինային աջակցելու հարցում ու լիարժեք պատասխանատվություն ենք ստանձնելու՝ մեր եվրոպական դաշնակիցների ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու գործում»,- ասել է Մակրոնը՝ ֆրանսիացներին հղած իր ուղերձում։