24/02/2022 16:46
Թուրքիան աջակցում է Ուկրաինայի գործողություններին՝ ուղղված իր տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Էրողանը Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում անթույլատրելի և անընդունելի է որակել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։
Թուրքիայի նախագահն անհրաժեշտ է համարել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև իրավիճակի կարգավորումը Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա։
Էրդողանը հայտարարել է նաև, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի գործողություններին՝ ուղղված իր տարածքային ամբողջականության պաշտպանությանը։