24/02/2022 19:55
Կիևում պարետային ժամ է սահմանվել, մետրոյի կայարանները կծառայեն որպես ապաստարաններ
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ քաղաքում պարետային ժամ է սահմանվում։
«Կիևում այսօրվանից պարեկային ժամ է մտցվում՝ 22։00 –ից մինչև 07։00-ն։ Դա հարկադրված, բայց ռազմական իրավիճակի պայմաններում անհրաժեշտ քայլ է՝ մայրաքաղաքի բնակիչների անվտանգության տեսանկյունից։ Հասարակական տրանսպորտը պարետային ժամի ընթացքում չի գործի, իսկ մետրոպոլիտենի կայարանները կծառայեն որպես ապաստարաններ՝ շուրջօրյա ռեժիմով»,- գրել է Կլիչկոն՝ Տելեգրամի իր ալիքում։