24/02/2022 15:29
Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից
ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արմեն Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Արմեն Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից», - նշված է հրամանագրում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: