24/02/2022 18:45
Խանութներում եղած սննդամթերքի պաշարը կբավականացնի 15-20 օր․ Ուկրաինայի նախագահի աշխատակազմ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Украина-24»հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ երկրի խանութների ցանցում պահեստավորված առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի պաշարը կբավականացնի 15-20 օր, իսկ լցակայաններում վառելիքի պակաս կա՝ պայմանավորված «սպեկուլյատիվ պահանջարկով»։
Մատակարարումների խնդրին, նրա խոսքով, պետք է օպերատիվ լուծում տալ, երկրում օպերատիվ-տնտեսական շտաբ է ձևավորվելու։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հաղորդած տվյալների համաձայն՝ ձեռնարկությունները, բանկային համակարգը, էներգետիկ ոլորտը աշխատում են բնականոն ռեժիմով, սակայն կիբերհարձակումների պատճառով տեխնիկական խնդիրներ են առաջանում ապրանքների և ծառայությունների դիմաց քարտային վճարումներ կատարելիս։ Ուկրաինայի բանկերը սահմանաչափ են մտցրել․ 100 000 գրիվնայից ավելի հնարավոր չէ կանխիկացնել։