24/02/2022 18:16
ԵՄ-ն պատրաստվում է ընդունել Ուկրաինայից փախստականներին
ԵՄ-ն պատրաստվում է Ուկրաինայից փախստականների հնարավոր հոսքին և փախստականներին ընդունելու ծրագիր է մշակել, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բրյուսելում՝ ճեպազրույցի ժամանակ։
«Ամիսներ շարունակ լավագույնի հույս և սպասումներ ունեինք, բայց նաև պատրաստվում էինք վատագույնին։ Սահմանային ծառայությունների հետ ծրագիր ենք մշակել՝ Ուկրաինայից փախստականներին Եվրամիության սահմանամերձ երկրներում ընդունելու համար»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։