24/02/2022 22:46
Ուկրաինայի վարչապետը հաստատում է՝ Չեռնոբիլի ատոմակայանը ռուսական զորքերի վերահսկողության տակ է անցել
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հաստատել է, որ Ուկրաինայի իշխանությունները այլևս չեն վերահսկում Չեռնոբիլի մեկուսացման գոտին ու այնտեղ գտնվող ատոմային էլեկտրակայանը։
«Ցավով պետք է նշեմ, որ այս պահի դրությամբ Չեռնոբիլի մեկուսացման գոտին, ինչպես նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ի բոլոր օբյեկտները ռուս զինծառայողների վերահսկողության ներքո են։ Զոհեր ու տուժածներ, Չեռնոբիլի մեկուսացման գոտու ղեկավարության տվյալներով, այս պահի դրությամբ չկան»,- ասել է Շմիգալը։