24/02/2022 16:36
Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ
ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սերյոժա Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ» , - նշված է հրամանագրում։