24/02/2022 19:09
Հունգարիան չի խառնվի Ուկրաինայի հակամարտությանը, քանի որ առաջնահերթ է համարում սեփական քաղաքացիների անվտանգությունը․ Օրբան
Հունգարիան չի խառնվի Ուկրաինայի հակամարտությանը, քանի որ առաջնահերթ է համարում սեփական քաղաքացիների անվտանգությունը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ռազմաքաղաքական հարցերով խորհրդակցությունից հետո։
«Հունգարիան պետք է հեռու մնա այդ ռազմական հակամարտությունից, քանի որ մեր ժողովրդի անվտանգությունը մեզ համար ամենակարևորն է։ Այդ պատճառով Ուկրաինայում զինծառայողներ տեղակայելու ցանկության մասին խոսք լինել չի կարող։ Սակայն եթե ուկրաինացի փախստականները հայտնվեն Հունգարիայում, նրանց հումանիտար օգնություն կտրամադրվի »,- ասել է Օրբանը՝ երկրի բնակչությանը հղած տեսաուղերձում։