24/02/2022 18:26
Մասիսի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք ու զինամթերք. հարուցվել է քրեական գործ
Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Արարատի մարզի Ձորակ գյուղի մի բնակիչ տանը պահում է ապօինի զենք:
Հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում, դատարանի որոշման հիման վրա, փետրվարի 22-ին խուզարկություն է կատարվում ձորակցի տղամարդու տանը: Օպերատիվ տվյալը հաստատվում է: Հայտնաբերվում են «ՌԳԴ» տիպի երեք նռնակ, մեկը՝ պայթուցիչով, թմբուկավոր ատրճանակ` 7 փամփուշտով, մեկնարկային մեկ ատրճանակ, զենք-զինամթերքի տարբեր դետալներ:
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանել է հանգուցյալ հորը, նա էլ զենքն ու դետալները ձեռք էր բերել 1990-ականներին պատերազմին մասնակցելու և Երևանի գործարաններից մեկում աշխատելու ընթացքում: Նշանակվել է փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են: