24/02/2022 21:38
G7-ի երկրների ղեկավարները վճռականորեն դատապարտում են Ուկրաինայի տարածք Ռուսաստանի «ներխուժումը»․ հայտարարություն
G7-ի երկրների ղեկավարները վճռականորեն դատապարտում են Ուկրաինայի տարածք Ռուսաստանի «ներխուժումը»։ Այս մասին նշված է «Մեծ յոթնյակի» ղեկավարների համատեղ հայտարարությունում։
«Ամենավճռական կերպով դատապարտում ենք ռուսական կողմի ներխուժումն Ուկրաինա։ G7-ի երկրները անսասան աջակցություն ու համերաշխություն են հայտնում Կիևին և առանձին հայտարարություն են պատրաստել Ուկրաինայում և նրա շուրջ իրավիճակի վերաբերյալ։ Պարտավորվում ենք պաշտպանել ու ամրացնել ժողովրդավարական համակարգերը և ընդլայնել մեր համագործակցությունը գլոբալ առաջնահերթ հարցերի շուրջ, ինչպիսիք են կլիման, շրջակա միջավայրն ու առողջապահությունը»,- նշված է հայտարարությունում։