24/02/2022 09:46
Կիևը հայտարարել է, որ երկրի սահմանները հարձակման են ենթարկվել նաև Բելառուսի կողմից (Լուսանկարб, տեսանյութ)
Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ երկրի սահմանները հարձակման են ենթարկվել նաև Բելառուսի կողմից։ Պաշտոնական Մինսկն այս պահին չի մեկնաբանում այդ տեղեկատվությունը։
Այսօր առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ուկրաինայի տարածքում սկսվել է հատուկ ռազմական գործողություն։ Գերճշգրիտ հարվածներ են հասցվում ուկրաինական ռազմական ենթակառուցվածքներին Կիևում, Օդեսսայում, Խարկովում և այլուր։