24/02/2022 16:21
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը մեր մայրցամաքի համար աղետ է. Բորիս Ջոնսոն
Ուկրաինայում ստեղծված իրավիճակը մեր մայրցամաքի համար աղետ է, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Նա հայտնել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ուղերձով կդիմի ժողովրդին։
«Ես նաև կխոսեմ G7-ի մյուս առաջնորդների հետ: ՆԱՏՕ-ի բոլոր ղեկավարներին կոչ եմ անում հնարավորինս արագ հանդիպել»,- հավելել է Ջոնսոնը:
This is a catastrophe for our continent.
— Boris Johnson (@BorisJohnson) February 24, 2022
I will make an address to the nation this morning on the Russian invasion of Ukraine.
I will also speak to fellow G7 leaders and I am calling for an urgent meeting of all NATO leaders as soon as possible.