25/02/2022 10:53
Զելենսկին Մակրոնի միջոցով խնդրել է Պուտինին դադարեցնել պատերազմը և սկսել բանակցել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից բանակցությունների խնդրանքը։
«Նախագահ Զելենսկու խնդրանքով ես անկեղծ, անմիջական և արագ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ՝ նախ և առաջ խնդրելու նրան դադարեցնել մարտերը որքան հնարավոր է շուտ, բայց հատկապես առաջարկել բանակցություններ վարել, խնդրել բանակցել նախագահ Զելենսկու հետ», - ասել է Մակրոնը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։