25/02/2022 10:38
Մենք միայնակ ենք մնացել, ոչ ոք չի ցանկանում կռվել մեզ հետ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չնայած Արևմուտքի խոստումներին, երկիրը միայնակ է մնացել իր պետության պաշտպանության հարցում։
Նրա խոսքով՝ Արևմուտքը միայն խոսում է Ուկրաինային աջակցելու մասին։ Զելենսկին նաև պարզաբանել է, որ համաշխարհային առաջնորդներից ոչ մեկը պատրաստ չէ երաշխավորել իր երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և զինվորականներ ուղարկել Ուկրաինա։
«Մենք մնում ենք միայնակ մեր պետության պաշտպանության գործում. Ո՞վ է պատրաստ մեզ հետ կռվել։ Անկեղծ ասած՝ ես նման մարդկանց չեմ տեսնում… Բոլորը վախենում են», - ասել է նա։