25/02/2022 10:34
Փաշինյանը կարևորել է ԵԱՏՄ շրջանակում քաղաքացիական ինքնաթիռների արտադրության ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը
Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի ոլորտում ունի իրավասություններ, որոնք թույլ են տալիս արտադրել բարդ էլեկտրոնային արտադրանք, ինչը ևս մեկ կարևոր քայլ կարող է լինել ԵԱՏՄ-ի շրջանակում միկրոէլեկտրոնիկայի ձեռնարկությունների միջև համագործակցության զարգացման գործում, այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարևոր ենք համարում նաև քաղաքացիական ավիացիայի ոլորտում արդյունաբերական համագործակցության ընդլայնումը», - ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս ուղղության զարգացումը թույլ կտա արդյունաբերողներին կենտրոնացնել իրենց ուժերը ամենապահանջված տեսակի ապրանքների սեփական արտադրության վրա։
«Այս առումով անհրաժեշտ է ընդլայնել Միության երկրներում արդյունաբերության պետական աջակցության գործիքները և դրանց առաջադեմ մերձեցման հնարավոր ուղղությունները», - նշել է Փաշինյանը։