25/02/2022 07:29
Զոհվել է 137 զինծառայող, թշնամին ինձ համար մեկ թիրախ է նշել. Զելենսկի
Փետրվարի 24-ին Ուկրաինայում սպանվել է 137 զինծառայող, այդ թվում՝ 10 սպա։ Եվս 316-ը վիրավորվել են։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա հերքել է լուրերը, թե ինքը լքել է Կիևը, և ընդգծել, որ իր կինը և երեխաները նույնպես մնում են Ուկրաինայում։
«Մեր տեղեկություններով՝ հակառակորդը թիվ մեկ թիրախ է նշել ինձ, երկրորդը՝ իմ ընտանիքին։ Նրանք ցանկանում են քաղաքականապես ոչնչացնել Ուկրաինան՝ ոչնչացնելով երկրի ղեկավարին»,- ասել է նա։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաև, որ իր ունեցած տեղեկություններով Կիև են մտել ռուսական դիվերսիոն խմբեր։