25/02/2022 18:50
Սուպերմարկետում գողացել են Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի դրամապանակը
Անհայտ անձը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելից դրամապանակն է գողացել, երբ նա գնումներ էր կատարում սուպերմարկետներից մեկում, հայտնում է Bild-ը։
Նրա դրամապանակը գնումների զամբյուղի մեջ էր։ Ո՛չ Մերկելը, ո՛չ նրա թիկնապահը չեն նկատել, թե ինչպես է անհայտ անձը այն գողացել ։
Կանցլերը ոստիկանություն չի զանգահարել, բայց գնացել է մոտակա ոստիկանական բաժանմունք և այնտեղ գողության մասին հայտարարություն գրել։