25/02/2022 18:00
Մարտի 1-ից գազի և էլեկտրաէներգիայի սպառման դիմաց Արցախի բնակիչներին տրվող աջակցությունը կդադարեցվի
Մարտի 1-ից դադարեցվելու է Արցախի բնակիչ-բաժանորդներին բնական գազի, չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչ-բաժանորդներին՝ էլեկտրաէներգիայի սպառման փոխհատուցման աջակցության տրամադրումը, հայտնում է Արցախի ՏԿԵ նախարարությունը։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի մարտի 1-ից կավարտվի բնակիչ-բաժանորդների համար բնական գազի և չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչ-բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սպառման գծով Արցախի Հանրապետության Կառավարության կողմից փոխհատուցման աջակցության տրամադրումը»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։