25/02/2022 09:47
«Հրապարակ». Արցախում իրենց գոյատևման հույսերը կապում են ուժեղ Ռուսաստանի հետ
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ուրախ են իրադարձությունների նման ընթացքից` նրանք իրենց գոյատևման հույսերը կապում են ուժեղ Ռուսաստանի հետ։ Վստահ են, որ այլևս երբեք Ռուսաստանը դուրս չի գա Արցախից, իսկ եթե դուրս գա, Ադրբեջանը կմտնի, դա նշանակում է, որ հայերն էլ ռուսական զորքի հետ պետք է հեռանան կամ «քաշվեն սարերն ու սկսեն պարտիզանական կռիվը»: Դեպքերի այս ընթացքից ուրախ են նաև այն պատճառով, որ պատերազմում հաղթելու դեպքում խիստ մեծանում է ՌԴ ուժային կառույցների` ՊՆ-ի, ФСБ-ի դերակատարումը, իսկ Արցախի իշխանությունների շփումը հենց այդ կառույցների հետ է:
Հայտնի է, որ Ռուսաստանում մի քանի «աշտարակներ» կան, և դրանք միմյանցից տարբերվող դիրքորոշումներ ունեն: ՌԴ ԱԳՆ-ի և ուժայինների միջև կան հակասություններ, իսկ Արցախի «կուրացիան» անող ուժայինները բավականին պրոհայկական կեցվածք են դրսևորում»։