25/02/2022 15:54
Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» շտամ
Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի տարածման արդյունքում շատացել են հիվանդության դեպքերը` հատկապես երեխաների շրջանում։
Արցախի Հանրապետությունում բնակչության մոտ նույնպես հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության «Օմիկրոն» շտամ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի կողմից ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ուղարկված COVID-19 տիպավորման նմուշները նույնականացվել են որպես SARS-CoV-2 վիրուսի «Օմիկրոն» B. 1.1.529 տիպի շտամ:
Ընդհանուր առմամբ «Օմիկրոնը» նման է այլ սուր շնչառական վարակներին և կորոնավիրուսի նախկին տեսակներին։ Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը և առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։