25/02/2022 11:08
Հայաստանում մեկ օրում արձանագրվել է 23 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 572 նոր դեպք
Փետրվարի 25-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 572 նոր դեպք: Կատարվել է 4262 թեստավորում, առողջացել՝ 1571 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 418 792 դեպք, որոնցից 398 241-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10 535 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8413 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1603 է. նախորդն օրն արձանագրվել է 2 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։
Մեկ օրում մահացել է 23 կորոնավարակակիր։
Ընդհանուր կատարվել է 2 884 327 թեստավորում։