26/02/2022 09:41
«Հրապարակ». Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հետ է կանչվում. հետկանչին նպաստել է տեղի ՀՅԴ-ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի հետկանչի վերաբերյալ տևական ժամանակ շրջանառվող լուրերը կարծես իրականություն են դառնում։ Լոս Անջելեսից տեղեկացանք, որ հյուպատոսը երեկ հրաժեշտի միջոցառում է կազմակերպել, այսօր էլ պատրաստվում է մամուլի ասուլիսով հանդես գալ։
Բայբուրդյանն այդ պաշտոնում նշանակվել է 2018-ի սեպտեմբերին։ Նա 2004-2008 թթ. զբաղեցրել է ՀՀ արտգործնախարարի տեղակալի պաշտոնը: Իսկ 2008 թ. փետրվարին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է պաշտոնից՝ «դեսպանների ուղերձը» ստորագրելու համար, որով իրենց բողոքն էին հայտնում իշխանությունների դեմ և աջակցություն հայտնում ընդդիմությանը։ Բայբուրդյանը փորձառու դիվանագետ է, ըստ որոշ լուրերի՝ նրա հետկանչին նպաստել է տեղի ՀՅԴ-ն (գուցե՝ ՀՅԴ-ից առանձնացած խմբակը), որը համարում է, որ պատերազմի ժամանակ և դրանից հետո հյուպատոսը պասիվ է եղել»։