26/02/2022 10:02
Զելենսկին համաձայնել է Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության մասին
Խորհրդակցություններ են ընթանում բանակցությունների ժամանակի և վայրի վերաբերյալ, ասել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի առաջարկին և պատրաստ է խոսել խաղաղության և հրադադարի մասին», - ասել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։
«Մենք պետք է հերքենք այն պնդումները, թե մենք հրաժարվել ենք բանակցություններից: Ուկրաինան պատրաստ էր և մնում է խոսել հրադադարի և խաղաղության մասին: Սա մեր մշտական դիրքորոշումն է: Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին», - գրել է նա Facebook-ում:
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ռուսական պատվիրակություն ուղարկել Մինսկ՝ Ուկրաինայի հետ բանակցությունների համար։ Ավելի ուշ Պեսկովը նշել է, որ ուկրաինական կողմը, ի պատասխան Բելառուսի մայրաքաղաքում բանակցություններ վարելու գաղափարին, դրա փոխարեն առաջարկել է Վարշավային, իսկ հետո լքել կապը։