26/02/2022 10:22
«Ուկրաինական բանակը վայր չի դնի զենքը և կպաշտպանվի». Զելենսկին հավաստիացրել է՝ Կիևում է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ առավոտյան դիմել է ուկրաինացիներին և հայտարարել, որ ինքը դեռ մնում է մայրաքաղաքում, իսկ ուկրաինական բանակը չի պատրաստվում զենքերը վայր դնել։
«Հիմա ցանցում շատ կեղծ տեղեկություններ են հայտնվել, թե իբր ես կոչ եմ անում մեր բանակին վայր դնել զենքերը, տարհանում է ընթանում. ուրեմն այսպես, ես այստեղ եմ, մենք զենքը չենք դնի և պաշտպանելու ենք մեր պետությունը», - ասել է նա տեսաուղերձում, երբ գտնվում էր Կիևի Բանկովա փողոցում՝ իր գրասենյակի մոտ: