26/02/2022 10:15
Հայաստանում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն՝ աջակցություն հայտնելու
Երևանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը և Երևանում ԵՄ անդամ այլ պետությունների դեսպանությունների ներկայացուցիչները այցելել են Ուկրաինայի դեսպանատուն՝ հայտնելու իրենց աջակցությունն ու համերաշխությունը:
«ԵՄ-ն միասնական է և վերահաստատում է իր աներկբա աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - նշված է դեսպանության տարածած հաղորդագրությունում: