26/02/2022 16:26
Ուկրաինա-Հայաստան խաղի անցկացման հավանական վայրը Լեհաստանն է
Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Սեզարի Կուլեշան Ուկրաինայի ֆուտբոլային միությանն առաջարկել է Լեհաստանում անցկացնել Ուկրաինայի հավաքականի տնային հանդիպումները։
Կուլեշան նշել է, որ ուկրաինական կողմը ընդունել է առաջարկը:
Ռուսաստանի և Ուկրաինայի ակումբները, որոնք դեռևս մասնակցում են եվրոպական մրցաշարերին, ինչպես նաև ազգային հավաքականները պետք է տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք մարզադաշտում:
Ուկրաինա-Հայաստան հանդիպումը նախատեսված է հունիսի 11-ին:
Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։