26/02/2022 09:28
«Փաստ». Երևանի ավագանու սպասվելիք ընտրությունների ոչ պաշտոնական մեկնարկն արդեն տրված է. կմասնակցի նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երևում է, մայրաքաղաքի ավագանու սպասվելիք ընտրությունների ոչ պաշտոնական մեկնարկն արդեն տրված է: Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի վերջնական որոշում, և այդ ուժի ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը: Եվ ահա, «Փաստ» թերթը տեղեկություններ է ստացել, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Մանե Թանդիլ յանը: Ի դեպ, կարծիք կա, որ «Հայբիզնեսբանկի» ու Տիգրան Ավինյանի հետ կապված՝ Թանդիլ յանի ֆեյսբուքյան գրառումը, որը բավականին մեծ արձագանք գտավ, տեղավորվում է հենց վերը նշված պայքարի տրամաբանության շրջանակում: Այսինքն, չնայած ընտրություններ հայտարարված չեն, սակայն քաղաքական պայքարն արդեն կարելի է սկսված համարել»։