26/02/2022 09:33
«Փաստ». ՌԴ դեսպանատան առջև բողոքի ակցիաները իշխանությունների սրտո՞վ են
«Փաստ» թերթը գրում է. «Ռուս-ուկրաինական հակամարտության այս օրերին Հայաստանում գործունեություն ծավալող որոշ շրջանակներ, որոնք հայտնի են իրենց ծայրահեղ հակառուսականությամբ, ՌԴ դեսպանատան մոտ ակցիաներ են անում՝ ի պաշտպանություն Ուկրաինայի և ընդդեմ Ռուսաստանի: Հասկանալի է, որ ցանկացած ոք ազատ է կարծիք արտահայտել որևէ հարցի շուրջ:
Սակայն մեր հայրենակիցներից շատերը սոցցանցերում նկատել էին, որ հակառուսական այս ակցիաներն անցնում են անխոչընդոտ, այն դեպքում, երբ բավական է թեկուզ մի փոքր ակցիա լինի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, անմիջապես միջամտում են իրավապահները և նույնիսկ բերման ենթարկում մասնակիցներին: Ավելին, այդպես վարվել են նաև Հայաստանում ադրբեջանցի պատգամավորների ներկայության դեմ բողոքի ակցիայի մասնակիցների հետ: Որոշ օգտատերեր նույնիսկ նկատում էին, թե փաստորեն ՌԴ դեսպանատան առջև բողոքի ակցիաները գուցե այս իշխանությունների սրտով են»։