28/02/2022 12:02
Իրանի արտգործնախարարությունը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և երկխոսության կոչ անում
Թեհրանը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և հույս ունի, որ երկխոսությունը կօգնի լուծել տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը, այս մասին երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։
«Սա լավ նորություն է, Իրանի և Ռուսաստանի միջև բանակցություններն այն են, ինչին մենք կոչ ենք անում առաջին իսկ օրվանից:
Քաղաքական երկխոսությունը տարածաշրջանում տասնամյակներ շարունակ գոյություն ունեցող խնդիրների կայուն լուծում գտնելու միջոց է», - ասել է նա։